Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ծաղկաձորում ճանապարհի մերկասառույցի պատճառով 46-ամյա վարորդը «Toyota Vits»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արսեն Գ․-ն իր վարած «Toyota Vits» մակնիշ ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Ներսիսյանը և Սարգիս Քոչարյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։