Վրաստանում ուժեղ ցրտահարությունից 54-ամյա հայ է մահացել
Վրացական GeorgiaOnline գործակալությունը, հղում անելով «Փիրվելի» ռադիոկայանին, տեղեկացնում է, որ Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին հայտնաբերվել է Նինոծմինդա քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ, 54-ամյա Վազգեն Գինոսյանի դին:
Փրկարարները մի քանի ժամվա որոնողական աշխատանքների արդյունքում վերջինիս ցրտահարված մարմինը գտել էին ճանապարհին:
Վ. Գինոսյանի ընտանիքի անդամները ենթադրում են, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երբ Նինոծմինդայում սաստիկ բուք էր: