Սանկտ-Պետերբուրգում ցրտահարությունից տարեց կին է մահացել
Սանկտ-Պետերբուրգում թոշակառու կինը մահացել է ցրտահարությունից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
65-ամյա կնոջը հասարակական տրանսպորտի կանգառից այսօր առավոտյան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Հիշեցնենք, որ «Սպիտակ գիշերների» քաղաքում հունիսի 2-ին օդի ջերմաստիճանը 9 աստիճանից չի բարձրացել: Օդերևութաբանները Սանկտ-Պետերբուրգում ցուրտ եղանակ և քամիներ են կանխատեսել: