211652_close_icon

Երևանի աղբահավաքները «Sanitek» ընկերությունից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը եւ ստիպված հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11573 դիտում article-date 13:12 05-01-2015
Երևանում աղբահանության աշխատանքներով զբաղվող ճանաչված օպերատոր «Sanitek» ընկերության մեծ թվով աշխատակիցներ այսօր՝ հունվարի 5-ին վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի առջև: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները պատմեցին, որ դեկտեմբերի 1-ից նրանք անցել են աշխատանքի, իսկ դեկտեմբերի վերջին օրերին պետք է վճարվեին, սակայն աշխատակիցների կեսին են վճարել այն էլ մասամբ: «Ինչպես կարելի է այն էլ տոներին ընդառաջ այդպես վարվել: Մենք ամենանվաստացուցիչ աշխատանքներից մեկն ենք կատարում, որովհետեւ այդ չնչին գումարով գոնե կարողանում ենք ընտանիքը ցամաք հացով ապահովել: Այնինչ` մեզ աշխատացնում են ու չեն էլ ուզում վճարել: Այստեղ են ասել` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Ինչու մենք վաղ առավոտից պետք է աշխատենք, բայց մեր երեխաների համար Նոր տարի չկարողանանք նշել: Ամեն դեպքում պայքարելու ենք մինչև վերջ: Ոնց կլինի այս ցրտին, գիշեր ցերեկ Երևանի փողոցները ավլենք մաքրենք, իսկ վերջում էլ չվճարվենք»,- դժգոհեցին չվճարված աշխատակիցները եւ շարժվեցին դեպքի քաղաքապետարան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր