211652_close_icon
views-count1963 դիտում article-date 16:58 25-03-2019

«Հյուսիս-հարավի» շինաշխատանքներ իրականացնող 17 ընկերություններ 1.5 մլրդ-ից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից և չեն կարողանում աշխատավարձեր տալ. Հ. Արշակյան. tert.am

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող 17 կապալառու ընկերություններ 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից: Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Մեծ ուշադրություն է դարձվում այս հարցին: Խոսքը Տրանշ-2-ին է վերաբերում՝ Աշտարակ-Թալին հատվածին: Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ և նրանց հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք իրականացրել են որոշակի ծավալի աշխատանքներ, սակայն իսպանական ընկերությունը չի վճարել այդ աշխատանքների դիմաց»,- հայտնեց նախարարը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ բանակցություններ են տարվում: Առաջիկայում սպասվում է նաև սնանկության կառավարչի այցը Հայաստան: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/03/25/Hakob-arshakyan/2956612?fbclid=IwAR2DvJhw2S6KqIPmzw3O0S6YslwlvGssxPtHL1ruhqn7of0Ok5q8Cmpp2yI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր