211652_close_icon
views-count9265 դիտում article-date 12:16 04-01-2015

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով 25-ամյա վարսահարդարը Mitsubishi-ով ավտովթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աննա Աղայանը իր վարած Mitsubishi մակնիշի 33 ՏT 266 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին թիվ 23 էլեկտրասյան դիմաց ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթի եզրաքարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Աղայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ՝ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ նշված ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով այսօր 3 նմանատիպ վթար է տեղի ունեցել, ու բարեբախտաբար այդ վթարներում զոհեր և վիրավորներ չեն եղել: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ա. Աղայանը մասնագիտությամբ վարսահարդար է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր