49400 դիտում
23:12 03-12-2015
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարի է ենթարկվել Արագածոտնի մարզի դատախազության դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը և Վարդան Ռուբենյանը:
Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Գ. Մարտիրոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը աշխատում է Արագածոտնի մարզի դատախազությունում` որպես դատախազ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինականները ժամանակին չեն կատարել ճանապարհի աղի մշակման աշխատանքները:
Վթարի վայրում փորձագետներն ասում էին, որ եթե վարորդը գերազանցեր սահմանված արագությունը, ապա չէր բացառվում, որ վթարը ողբերգական ավարտ ունենար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեսգիշերին Մ. Արզումանյանը բժշկական հետազոտման նպատակով դիմել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որի արդյունքում պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածքներ չի ստացել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+