211652_close_icon
views-count79502 դիտում article-date 20:00 22-01-2024

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանը․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու պարեկ Արմեն Հարությունյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Այս պահին պարեկներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի որոշվի՝ արդյոք դեպքի վայր կժամանեն Հայաստանի Քննչական կոմիտի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, թե վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզ գումարտակում են փաստաթղթեր ձևակերպվելու։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդ Հ․ Իսրայելյանը աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր