211652_close_icon

Գյունդողանը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը

views-count2228 դիտում article-date 13:49 03-01-2015
Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Գյունդողանը, ում պայմանագիրը գերմանական թիմի հետ լրանում է 2016 թվականին, մտադիր չէ նոր համաձայնագիր կնքել դորտմունդցիների հետ: «Բորուսիա»-ի ղեկավարները մտավախություն ունեն, որ պայմանագրի ավարտից հետո ծագումով թուրք ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բավարիա», և այդ պատճառով ցանկանում եմ խաղացողին վաճառել այլ ակումբի: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը:

Նմանատիպ նյութեր