«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». Գյունդողանը պատրաստ է խաղին
«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ապաքինվել է ծնկի վնասվածքից և արդեն սկսել է մարզվել:
Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցել է ստուգողական հանդիպման: Դա նշանակում է, որ Գյունդողանը կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիին: Նոր մրցաշրջանում Գյունդողանը «Սիթիի» կազմում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Նշենք, որ 3 տուրից հետո մանչեսթերյան երկու ակումբները «Չելսիի» հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին: