211652_close_icon

«Տորինո»-ի պաշտպանը կարող է համալրել «Ռեալ»-ի շարքերը

views-count1285 դիտում article-date 20:12 29-09-2014
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Տորինո»-ի եզրային պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով, տեղեկացնում է Todo Mercado Web-ը: Իտալիայի հավաքականի պաշտպանը, ով իրեն հիանալի դրսևորեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, «Արքայական ակումբի» կազմը կարող է համալրել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում: Նշվում է, որ իտալացուն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով 2006 թվականին պաշտպանին հնարավորություն տվեց իր նորամուտը նշել «Միլան»-ի կազմում:

Նմանատիպ նյութեր