5596 դիտում
14:36 02-01-2015
Վահան Հովհաննիսյանն` ինչպես որ էր. Aravot.am
Aravot.am-ի առցանց խմբագիր Աննա Իսրայելյանը [url=http://www.aravot.am/2015/01/02/529736/]գրում է[/url].
«1992-ին, երբ դեռ աշխատում էի «Ազգ» օրաթերթում եւ հոդված էի գրում Ղարաբաղում երկիշխանության մասին՝ Մանվել Սարգսյանն ինձ ծանոթացրեց Վահան Հովհաննիսյանի հետ: Այդ օրվանից սկսած՝ բազմաթիվ առիթներ եղան նրա հետ հարցազրույցներ անելու, լուսաբանելու նրա գործունեությունը: Իր վառ անհատականությունը եւ սուր հումորը դրսեւորվում էր միշտ, երբ նախընտրական հանդիպումների էր գնում, երբ վարում էր ԱԺ նիստերը, անգամ երբ շփվում էր իրեն դատող դատավորի հետ: Առանձնացրել եմ այս մի հրապարակումը, որ ռեպորտաժ է, թե ինչպես Վահան Հովհաննիսյանն ազատ արձակվեց բանտից: Այս հոդվածի համացանցային տարբերակը մինչ այժմ չի եղել, քանի որ 1998-ի փետրվարին «Առավոտը» դեռ չուներ իր կայքը:
Ակնհայտորեն առայժմ ամենահաջող ընտրարշավը Ռոբերտ Քոչարյանն է անցկացնում՝ խոսում է երկքաղաքացիության անհրաժեշտության մասին, բոլոր կուսակցությունների հետ խորհրդակցություններ անցկացնում, Դաշնակցությունը վերաբացվեց, Հրանտ Մարգարյանին ազատ արձակեցին, երեկ էլ նաեւ Վահան Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվեց: Իհարկե, այս ամենի անհրաժեշտությունը Ռոբերտ Քոչարյանը վաղուց էր պնդում:
Սակայն մեր այս երկու դրույթները տվյալ դեպքում միմյանց չեն հակասում ու բացառում: Վերջին օրերին անընդհատ հետապնդող ինչ-որ զգացողություն է, թե այս ամենն արդեն եղել է՝ մոտ անցյալի մասին արդեն նշել եմ՝ «Ղարաբաղ» կոմիտեի բանտարգելությունից ազատումն էր: Իսկ երեկ էլ՝ առավել հեռավոր անցյալի հետ զուգահեռ գտա, այսպես կոչված, դաշնակցական փետրվարյան «ավանտյուրային» կամ «ապստամբությանը» նմանություններ. այդ օրերին էլ էին մարդիկ բանտերից ազատելու գնում շատ անգամ հաշմված դաշնակցական գործիչների…
Իհարկե, զուգահեռն այնքան էլ տեղին չէ, այս անգամ բոլորովին էլ դաշնակցությունը չի «ապստամբել» կամ, ըստ կոմունիստ պատմաբանների, «ավանտյուրա» սարքել: Հետո երեկ ամեն ինչ ավելի զուսպ էր: Ուղղակի «հանկարծ», բնականաբար առանց որեւէ վերին հրահանգի՝ արդարադատության խորհրդի անդամ, «31»-ի գործով դատական կոլեգիայի նախագահող Դավիթ Ավետիսյանի մտքով անցավ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) մեկուսարանից տեղեկանալ, հետաքրքրվել Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին, այնտեղից էլ բնականաբար պատասխանեցին, որ այն շատ վատ է (այլեւս անիմաստ էլ է հիշեցնել, թե այս մասին որքան է գրվել):
Դե, տագնապած դատավորն էլ անմիջապես որոշում կայացրեց Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը նկատի առնելով՝ նրա խափանման միջոցը փոխել: Հենց որ այս որոշումը հասավ ԱԱՆ մեկուսարան՝ 15 րոպե անց Վահան Հովհաննիսյանին ազատ արձակեցին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ [url=http://www.aravot.am/2015/01/02/529736/]սկզբնաղբյուր կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
925 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս