Պռոշյան գյուղի տարածքում Mercedes-ները բախվել են իրար. վարորդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
                        Երեկ՝ հունվարի 1-ին,  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Պռոշյան գյուղի բնակիչ, 37-ամյա  Արման Զաքարյանի վարած Mercedes մակնիշի 23 ԼԼ 921 համարանիշի եւ Երեւան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 64-ամյա Հայկազ Թումանյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼM 928 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետեւանքով վարորդներից Հ. Թումանյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

