211652_close_icon
views-count6171 դիտում article-date 10:31 24-03-2014

Լոռու մարզում Mercedes-ները բախվել են իրար. վարորդներից մեկը փոխոստիկանապետ է

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 12 փողոցի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Ավետիք Բեկչյանի վարած Mercedes մակնիշի 30 DՏ 590 համարանիշի և 37-ամյա Արտյուշա Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 33 PO 311 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տարոնի քննչական բաժնում նյութեր են նախախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ Ա. Հարությունյանն աշխատում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերգծով տեղակալ և կոչումով ոստիկանության փոխգնդապետ է: Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր