211652_close_icon
views-count21857 դիտում article-date 11:55 31-12-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Արագածոտնի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արագածոտնի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի առաջին կանգառը Քուչակ գյուղում էր, որտեղ գյուղի ժողովուրդը մեծ խանդավառությամբ դիմավորեց վարչապետին ու ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Վարչապետը ծանոթացավ քուչակցիների խնդիրներին, իսկ նրանց միակ խնդրանքը գյուղում մանկապարտեզ կառուցելն է: Հ. Աբրահամյանը խոստացավ, որ 2016 թվականի աշխատանքային օրերը սկսելուն պես այդ խնդիրը կլուծվի և տեղում հանձնարարեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որպեսզի մինչև աշխատանքային օրերի սկսելը նախահաշվարկ կատարի և ներկայացնի կառավարությանը: Գյուղացիները վարչապետին ասում էին նաև. «Մեր ցանկությունն է, թեկուզ մի քիչ սոցիալապես անապահով լինենք, բայց մտածենք բանակի մասին, քանի որ հենց զինվորի, սպայի, ընդհանրապես, բանակի մարտիկների շնորհիվ է, որ մեր սահմանները անառիկ են»: Վարչապետը խոստացավ նաև լուծել գյուղի մշակույթի տան հարցը: Այն կառուցվում է, սակայն տեմպերը մի քիչ դանդաղել են, մարզպետն էլ արդարանում էր, թե դա կապված է եղանակային պայմանների հետ: Տեղում վարչապետը բաժակ բարձրացրեց և շնորհավորեց բոլոր քուչակցիների Նոր տարին ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով Հայաստանին, Արցախին, համայն հայությանը խաղաղություն և իղձերի իրականացում: Այս պահին վարչապետի գլխավորությամբ պատվիրակությունը մեկնում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղ, որտեղ 40 ընտանիք կառավարության կողմից բնակարան է ստանալու: Բնակարանները կապիտալ վերանորոգված են, համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևան-Ապարան ողջ ճանապարհահատվածը տեղի ճանշինականների շնորհիվ մաքրվել է, կատարվել են ձնահեռացման, աղի ու ավազի լցման աշխատանքներ, ինչի շնորհիվ վարորդները անվտանգ երթևեկում են: Մնում է՝ որոշ վարորդներ այս եղանակային պայմաններում փոխեն ավտոմեքենաների ամառային անվադողերը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+

Նմանատիպ նյութեր