211652_close_icon
views-count830 դիտում article-date 16:02 29-12-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 27-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է ավազակային հարձակման 1, գողության` 12, խարդախության` 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր