935 դիտում
10:01 29-12-2014
Բնակչությունը պատրաստ չէ տրանսպորտի համար 100 դրամից ավել վճարելուն. Վահե Նիկոյան. tert.am
Քաղաքապետի առաջին տեղակալ, տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Վահե Նիկոյանը համաձայն է՝ հասարակական տրանսպորտի վիճակից կարելի է տվյալ երկրի կենսամակարդակի վիճակի մասին եզրակացություն անել։ Իսկ թե ի՞նչ եզրակացություն կարող ենք գալ մայրաքաղաքի տրանսպորտից [url=http://www.tert.am/am/news/2014/12/29/Vahe-nikoyan/1548654]Tert.am[/url]-ի հարցին՝ Վահե Նիկոյանը հարցով է պատասխանում. «Իսկ արդյո՞ք մեր բնակչությունը պատրաստ է ավելին վճարել ավելի լավ տեսքի, ավելի լավ հարմարության համար»։ Ըստ նրա, ցանկացած լավ բան թանկ արժե։ Այդուհանդերձ փոխքաղաքապետը նկատում է, որ իրենք, հաշվի առնելով հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը, այդ ուղղությամբ թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ ծրագրեր են իրականացնում։
[b]-Պարո՛ն Նիկոյան, համամի՞տ եք, որ յուրաքանչյուր երկրի կենսամակարդակի մասին կարելի է ընդհանուր եզրակացություն անել՝ ելնելով հասարակական տրանսպորտի վիճակից։ Եթե համամիտ եք, ապա ի՞նչ եզրակացության կհանգեն երևանյան հասարակական տրանսպորտից՝ մայրաքաղաք եկած զբոսաշրջիկները։
[/b]
-Իհարկե, համամիտ եմ, քաղաքի տեսքից սկսած՝ զարգացվածության աստիճանով վերջացած տրանսպորտը միանշանակ կապ ունի, մանավանդ տուրիստի համար։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ ինչքան լավ, այդքան՝ թանկ։ Ցանկացած ծառայություն ունի իր արժեքը և արդյո՞ք մեր բնակչությունը պատրաստ է ավելին վճարել ավելի լավ տեսքի, ավելի լավ հարմարության համար, թե՞ ոչ, ես չգիտեմ այս պահին։ Երևի, կխնդրենք, որ մի հարցում էլ դրա համար անցկացնեն։ Գիտեք չէ՞, որ նոր ավտոբուսները բերելու է բարձր սակագնի, դա պարզ է չէ՞, իսկ մեր բնակչությունը պատրա՞ստ է դրա համար թեկուզ 10 դրամ ավել վճարել։
[b]-Փոխադրողներն ասում են տրանսպորտի գինը, ըստ անկախ փորձագետների հաշվարկի, պետք է դառնա առնվազն 200 դրամ, իսկ երբ հարցնում ես, թե տրանսպորտի վիճակը դրանով կբարելավվի՞, ասում են, թե ոչ, դա միայն ինքնարժեքի գինն է։ Հիմա մտավախությունը կարծում եմ տեղին է, որ գինը կբարձրացնեն, բայց որակը կմնա նույնը։
[/b]
-Իրենք էլ մի քիչ չափազանցում են էլի։ Հաշվարկներ կան, եթե Ձեզ հետաքրքրում է՝ ես կարող եմ ձեզ տրամադրել բոլոր հաշվարկները և Դուք նստեք հաշվեք, թե ինչ տիպի տրանսպորտ եք ուզում և դա ինչ կարժենա։ Մենք կարևոր ցուցանիշներից մեկն ունենք, դա ուղևորահոսքն է մայրաքաղաքում, ուղևորահոսքը կտանք, դու կհաշվեք ինչ տրանսպորտ եք ուզում և դա ինչ կարժենա։
[b]-Պարոն Նիկոյան, հիմա ի՞նչ փոփոխությունների սպասեն քաղաքացիները տրանսպորտի ոլորտում։
[/b]
-Գաղտնիք չէ, որ տրանսպորտը հիմնախնդիր է թե՛ որակով, թե՛ առկախված խնդիրներով՝ կապված նոր չափորոշիչների, նրա համար սահմանված սակագների և այլնի հետ։ Հաշվի առնելով, որ չափորոշիչները հստակ կախված են սակագնից, մենք այս պահին ստուգումները չենք ավարտել, դրա համար ես չեմ կարող որոշակի արդյունք ներկայացնել։ Հիմա մենք այդ ուղղությամբ թե՛ միջնաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրեր ենք իրականացնում։ Միջնաժամկետի մասով այդուհանդերձ կարելի է փաստել՝ որոշակի չափով սպասարկման որակը լավացնելով՝ կարողանալ սպասարկել մինչև երկարաժամկետ ծրագրերը կիրականանան։ Երկարաժամկետ ծրագրերը ենթադրելու են ամբողջական ցանցի փոփոխություն, արդյունավետ երթուղային ցանցի ներդնում, այսինքն՝ այն գլոբալ խնդիրները, որոնք բոլորս գիտենք, մեծ տեղատարածքների ավտոբուսների ներդնում և այլն։ Այդ մասով որոշակի աշխատանքներ տարվում են խորհրդատուի հետ, քննարկումներ են իրականացվելու նոր երթուղային ցանցը մշակելու և ներդնելու ուղղությամբ, բայց դա երկարաժամկետ ծրագիր է։ Այս պահին կարճաժամկետ առումով մեր խնդիրն է հնարավորինս բարելավել տրանսպորտը և վերջ։
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.tert.am/am/news/2014/12/29/Vahe-nikoyan/1548654]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3515 դիտում
18:46 02-02-2018
Տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա. Վահե Նիկոյան
Այս բաժնից
436 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
799 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս