Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը:
Միածնաէջ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը: