Ջավախքի եկեղեցիներում ընթերցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ Կոնդակը
Նախօրեին, Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում սուրբ Պատարագի ժամանակ ընթերցվեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական Կոնդակն ընթերցեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանը:
Ջավախքի Եկեղեցիներում օրվա պատարագիչներն էին՝ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը և Տեր Եղյա քահանա Թազայանը:
«Հայոց Հայրապետիս համար հոգևոր մխիթարություն է ի լուր մեր ժողովրդի ծանուցել, որ 2015թ. ապրիլի 23-ին մեր Սուրբ Եկեղեցին՝ հընթացս սրբազան պատարագի, հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակության պսակն ընդունած իր զավակներին՝ ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը»,-նշված է Կոնդակում:
Այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: