Ֆրանսիական հանրահայտ L'Equipe պարբերականի վարկածով 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
Պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքներով գերմանացի ֆուտբոլիստը իր թիկունքում է թողել «Ոսկե գնդակի» մյուս երկու հավակնորդներին՝ «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, ընդ որում պորտուգալացին զբաղեցրել է երկորդ տեղը, իսկ արգենտինացին՝ երրորդ:
Տարվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները՝
Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լահմ, Դավիդ Ալաբա (երեքն էլ՝ «Բավարիա»), Մաթս Հյումելս («Բորուսիա» Դ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Տոնի Կրոս («Բավարիա»)/«Ռեալ»), Խաբի Ալոնսո («Ռեալ»/«Բավարիա»),Անխել Դի Մարիա («Ռեալ»/ «Մանչեսթեր Յունայթեդ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի, Նեյմար (երկուսն էլ՝ «Բարսելոնա»)