L Equipe. Հայաստանի առաջնությունը կարող է կորցնել պաշտոնական կարգավիճակը. Armfootball.am
Հայաստանի առաջնությունը կարող է կորցնել պաշտոնական առաջնության կարգավիճակը այն բանից հետո, երբ Երևանի «Ուլիսը» դուրս եկավ առաջնությունից, հաղորդում է L`Equipe-ը:
Աղբյուրը նշում է, որ ՈւԵՖԱ-ի օրենքների համաձայն առ[url=http://armfootball.com/arm/news/73613/lequipe-hayastani-arajnutyuny-karox-e-korcnel-pashtonakan-kargavitchaky.html][/url]աջնությունը կարող է պաշտոնական համարվել, եթե մրցաշարում հանդես են գալիս առմվազն 8 թիմեր, իսկ «Ուլիսի»` առաջնությունը լքելուց հետո մնացել են միայն 7 թիմեր:
ՀՖՖ-ն այժմ ելք է փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Առաջին խմբում հանդես են գալիս միայն Բարձրագույն խմբի դուստր թիմերը, այնպես որ դրանցից ոչ մեկը չի կարող հանդես գալ Բարձրագույն խմբում:
Մանրամասները` [url=http://armfootball.com/arm/news/73613/lequipe-hayastani-arajnutyuny-karox-e-korcnel-pashtonakan-kargavitchaky.html]Armfootball.am[/url]-ում