Ռոբենը աշխարհի լավագույն խաղացողն է, իսկ Նոյերը՝ լավագույն դարպասապահը. Ռումենիգգե
«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում թիմի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին:
«Ռոբենը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Նոյե՞ր. նա աշխարհի լավագույն դարպասապահն է»,-ասել է Ռումենիգգեն:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների թվում ընդգրկվել է նաև Մանուել Նոյերը, ով պատվավոր մրցանակի համար կպայքարի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ: