762 դիտում
23:36 27-12-2014
Ամանորյա փաթեթներ` անապահով տարեցներին
Արդեն ավանդույթ է դարձել, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերի շահառուների համար աշխատակիցների ու կամավորների ջանքերով փաթեթավորվում և բաշխվում են ամանորյա տոնական սննդի փաթեթներ:
Նրանց օգնում է Գերմանական Կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղը:
Անցած տարի սննդի փաթեթների բաշխման գործում Գերմանական Կարմիր խաչին աջակցում էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները, որոնք օգնեցին մարդկանց տները հասցնել ծանր փաթեթները:
1994 թ. Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի ներկայացուցիչ Գերհարդ Մայերն իր և մերձավորների ջանքերով Երևանում հիմնեց բարեգործական ճաշարան, որտեղ սոցիալապես առավել անապահով, ծայրահեղ կարիքավոր տարեցներին հնարավորություն ընձեռվեց օրական մեկ անգամ ճաշակելու տաք կերակուր: 2001 թ. Մայերի մահից հետո նրա սկսած գործը շարունակում է քահանա Կառլ-Հայնց Շայդեն:
Արդեն 21 տարի գործող «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացի օրական մեկ անգամ ստանում են տաք և կալիորապես հագեցված ճաշ: Նրանք նաև օգտվում են «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից:
Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 120 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում:
Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտն ընդգրկում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը:
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
17:46 28-12-2017
Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր-փաթեթներ կստանան մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաներ
Այս բաժնից
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել