2991 դիտում
17:46 28-12-2017
Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր-փաթեթներ կստանան մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաներ
Ամանորին ընդառաջ, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ:
Հազարավոր երևանաբնակ երեխաներ այս օրերին մասնակցում են բազմաթիվ անակնկալներով հագեցած հեքիաթային բեմադրությունների: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները Ձմեռ պապի կողմից ստանում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ, իսկ նրանց հղված շնորհավորանքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է անհոգ մանկություն և ժպիտներով լի օրեր:
Մի շարք մանկապարտեզներում տոնական հանդեսներին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Նշենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր-փաթեթներ կստանան ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաներ, իսկ այլ ծրագրերով՝ ևս հարյուրավոր երեխաներ կարժանանան տարբեր անակնկալների:
Նմանատիպ նյութեր
5019 դիտում
13:20 23-11-2020
Տարրական դասարանների 100 հազար երեխաներ կստանան սննդի փաթեթներ
1216 դիտում
18:42 28-12-2023
Ամանորի կապակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից նվեր-փաթեթներ են ուղարկվել Սյունիք և Գյումրի
2510 դիտում
20:22 27-12-2016
Երևանի շուրջ 40 հազար փոքրիկներ կստանան ամանորյա նվերներ
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը