Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի փոխքաղաքապետը իր 2 ամսվա աշխատավարձը տրամադրել է սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կորոնավիրուսի տարածման ֆոնին և արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը իր 2 ամսվա աշխատավարձը օգնության կարգով տրամադրել է խիստ կարիքավոր ընտանիքներին:
Նա առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ է փոխանցել սոցիալապես անապահով արթիկցիների ընտանիքներին, տարեցներին:
Ա. Հարությունյանը հայտնել է, որ այս ամենը կկրի շարունակական բնույթ:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի