Կայացել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 30-ին «Դվին մյուզիք հոլ» սրահում կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը։
Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ:
Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման ու լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։