Վերջին մեկ ամսում Ճապոնիայում առատ ձյան պատճառով 24 մարդ է զոհվել
Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց մեծ մասը տարեց մարդիկն են եղել, ովքեր դժբախտ պատահարի զոհ են դարձել, երբ փորձել են ինքնուրույն մաքրել իրենց տանիքների վարայի ձյունը:
Ձնաբքերի հիմնական ալիքը տարածվել էր Հոկայդո կղզու վրա, ուր առատ ձյան պատճառով ավիաչվերթներ էին հետաձգվել:
Որոշ շրջաններում ձյան շերտի հաստությունը 80-120 սմ է եղել:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Ճապոնիայի հյուսիսում և հյուսիս արևելքում հունվար ամսին ևս առատ ձյուն է սպասվում: