Հաստատվել է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու համաձայնագիրը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու համաձայնագիրը:
ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասված է, որ համաձայնագրով նախատեսվում է Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար ստեղծել ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոն: Կենտրոնի առաջ խնդիր կդրվի նախազգուշացնել և վերացնել արտակարգ իրավիճակները, ներառյալ՝ հրդեհների մարումը, որոնողափրկարարական աշխատանքները, հումանիտար օգնության տրամադրում և այլն:
Կենտրոնը կունենա միջկառավարական ոչ կոմերցիոն կազմակերպության կարգավիճակ: