1054 դիտում
17:44 19-05-2015
Մոսկվայում ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համաձայնագիրը
Այսօր Մոսկվայում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՀՀ կառավարության անունից ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ ստորագրեց համաձայնագիր ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը, ինչպես նաև կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնը կնպաստի նաև մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև երրորդ երկրների տարածքում։
Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար:
Տարածաշրջանում եզակի կենտրոնը հագեցած կլինի նորագույն տեխնիկայով, աշխատանքային և կենսաապահովման բոլոր պայմաններով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում տեղակայված կենտրոնի 17.5 հա մակերեսով տարածքում կառուցել է վարչական շենք, հիմնովին վերանորոգել առկա շենք-շինություններն ու պահեստները և բարեկարգել տարածքը, իսկ ռուսական կողմը կհոգա տեխնիկական հագեցման և պահուստների ապահովման խնդիրները։
ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա.Երիցյանը ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի հետ Համառուսական ցուցահանդեսային կենտրոնում այցելել է «Համալիր անվտանգություն 2015» խորագրով 8-րդ միջազգային ցուցահանդես, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախարարը մասնավորապես նշել է.
- Ցանկանում եմ նշել, որ կենսագործունեության անվտանգության ապահովումը, աղետների դեմ պայքարը և մարդկանց փրկությունն ազնիվ, բայց դժվար գործ է: Հատկապես, մարդկանց փրկության արդի համալիր տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումների և փորձի մասին տեղեկատվության փոխանակումն է օգնում մեզ հաղթահարել այս դժվարին խնդիրը:
Միջազգային ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին ներկայացնել նորագույն և հեռանկարային նախագծեր, կատարել փորձի փոխանակում, սկիզբ դնել նորարարությունների և ապահովել դրանց առաջխաղացումը:
Ցուցադրությանն իրենց արտադրանքն ու նորագույն նախագծերն են ներկայացրել ավելի քան 400 ընկերություններ:
ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ուղիղ տեսակապ էր հաստատվել Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի հետ` ցուցահանդեսի ընթացքին և համաձայնագրի ստորագրման արարողությանը հետևելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
11:33 27-12-2014
Հաստատվել է ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու համաձայնագիրը
Այս բաժնից
667 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը