211652_close_icon
views-count1014 դիտում article-date 11:11 23-12-2014

Պան Գի Մունը կոչ է արել չկորցնել աչալրջությունը

«Էբոլա»-ի դեմ պայքարում հաջողվել է գրանցել դրական արդյունքներ: Աֆրիկայի որոշ շրջաններում վարակի տարածման հաճախակիությունը նվազել է: Դա այն վայրերում է, ուր տարվում է հիվանդների մեկուսացման հսկողություն և վերահսկվում է մահացածների հուղարկավորության պրոցեսը: Դրանում համոզվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ համաճարակի տարածման երկներ այցի ընթացքում: «Ուր որ ես այցելեցի՝ օդանավակայանում, բուժկետերում, ամենուր չափում էին իմ ջերմությունը, ձեռքերս լվանում էի քլորաջրի մեջ. ես զգում էի կանխարգելիչ միջոցառումների արդյունքը: Այդ ամենն ինձ ոգեշնչել է: Չնայած այն բանին, որ «Էբոլա»-ի տարածումը դանդաղում է, մինչ օրս արտակարգ դրություն է պահպանվում, և միջազգային հանրության խնդիրն է նոր վարակների դեպքերը հավասարեցնել զրոյի»,- ասել է նա: Իր ելութի շրջանակում նա շեշտել է, որ անհրաժեշտ է նաև այդ երկրներում վերականգնել տնտեսությունը, ապահովել մարդկանց աշխատանքով, իսկ երեխաներին՝ դպրոցներ ուղարկել:

Նմանատիպ նյութեր