Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը և ընդդիմադիրներին զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում է անցկացրել Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ, այդ թվում «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի: Այս մասին նա հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ Մյունխենում, որտեղ անցկացվում է 50-րդ անվտագության հարցերով համաժողովը:
Նշենք, որ նա նաև հանդիպել է Ուկրաինայի ԱԳՆ Լեոնիդ Կոժարայի հետ:
Պան Գի Մունը կոչ է արել կառավարությանը վճռական լինել իրադրության կարգավորման հարցում: Նա երկու կողմերին էլ հորդորել է առավել զսպված լինել, և ճգնաժամից դուրս գալ խաղաղ ճանապարհով: