Նվերներ` Արագածոտնի անապահով ընտանիքներին
Արագածոտնի մարզպետարանի եւ բարեգործական հասարակական կազմակերպության գործակցության արդյունքում իրականացվեց սոցիալական ծրագիր` մարզի անապահով ընտանիքների համար:
Այսօր մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ հյուրընկալվեցին անապահով բազմանդամ ընտանիքներ, որոնց կազմում կան անաչափահաս, հաշմանդամ երեխաներ: Կազմակերպության ներկայացուցիչները նրանց տրամադրեցին առաջին անհրաժեշտության սննդատեսակներից բաղկացած ծանրոցներ:
Մարզպետը բոլորին շնորհավորեց Ամանորի կապակցությամբ, մաղթեց առողջություն, բարեկեցություն եւ հաջողակ տարի: