211652_close_icon

ՀՀԿ երիտասարդները նվերներ հանձնեցին զորակոչիկների ընտանիքներին. ֆոտոռեպորտաժ

views-count1635 դիտում article-date 18:48 27-12-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն էր առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից ծածանվեցին ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները խոստացել էին ցանկացած հարցում մշտապես օգնել և աջակցել հայրենիքի հանդեպ պարտքը կատարող զինծառայողների ընտանիքներին մինչ նրանց զավակները ծառայում են հայոց բանակում: Եվ հետևելով իրենց խոստմանը այսօր` դեկտեմբերի 27-ին ՀՀԿ ԵԿ անդամները ամանորյա նվերներ էին պատրաստել հենց այդ ընտանիքների և նրանց փոքրիկների համար: Ընտանիքի անդամները անակնկալի եկան և խոստովանեցին, որ շատ հաճելի է մշտապես ուշադրության արժանանալ երիտասարդների կողմից: Նրանք մաղթեցին, որպեսզի նոր տարում մեր զինվորները իրենց ծառայությունն անցնեն խաղաղ պայմաններում: Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՀԿ երիտասարդները տարբեր հարցերում աջակցություն են ցուցաբերել զինծառայողների ընտանիքներին: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց. «Սա ծրագիր է, որով մենք ուզում ենք առանձնացնել հատկապես այն ընտանիքներին, որտեղից զինծառայողներ կան: Փորձ է արվում փոքր-ինչ լրացնել այն բացը, որ ընտանիքներն ունեն իրենց զավակների զինծառայության ընթացքում: Այս ծրագիրն այսքանով չի ավարտվում, ընդհակառակը, այն նոր է արմատներ գցում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր