211652_close_icon

Պարգեւատրվել են Սեւանի պոլիկնինիկայի բուժաշխատողները

views-count1438 դիտում article-date 19:56 26-12-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի որոշմամբ Սևանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, նույն հիմնարկի բուժաշխատողներ Էլանորա Կյուրեղյանը, Գայանե Սմբատյանը, Աիդա Դադիկյանը, Լեյլի Մկրտչյանը, Նվարդ Ներսիսյանը եւ այլք պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով: Պարգևները բուժաշխատողներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բուժաշխատողները շնորհակալություն հայտնեցին իրենց ուշադրություն արժանացնելու համար և պարտավորվեցին աշխատել ավելի նպատակամղված և նվիրումով: Մարզի ղեկավարը շնորհավորեց բուժաշխատողներին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով նրանց ընտանիքներին երջանկություն և ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր