211652_close_icon
views-count1455 դիտում article-date 22:13 11-02-2015

Արագածոտնի մարզի բուժաշխատողները վերապատրաստում կանցնեն

Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ արտագնա նիստ: Մարզի ավելի քան 100 բժիշկների համար վիրաբուժության ոլորտին առնչվող նեղ մասնագիտական թեմաներով օգտակար եւ ուսուցողական զեկուցումներ կարդացին ինստիտուտի լավագույն մասնագետները: Կողմերի միջեւ ստորագրվելու է համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին: Պայմանագրում ամրագրվում է նաեւ, որ մարզի բուժաշխատողները հնարավորություն կստանան Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում անցնելու վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ:

Նմանատիպ նյութեր