Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման կենտրոնում էր: Առիթը ամանորյա միջոցառումն էր:
Մարզպետը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ պայմաններին, այն առօրյային, որով ապրում են կենտրոն հաճախող երեխաները, զրուցեց նրանց հետ:
Ապա երեխաները հանդես եկան գեղեցիկ կատարումներով, բեմադրություններով: Երեխաները մարզպետ Հովիկ Աբովյանին և մյուս հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած բացիկներ ու հուշանվերներ: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: