Հիմնանորոգումից հետո Դիլիջանում բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։
Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական կազմակերպությունները, այն համալրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով:
Բացման արարողությանը մասնակցում էին պետական մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: