211652_close_icon

Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2221 դիտում article-date 14:56 22-06-2019
Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են, բոլոր իշխանությունների հետ իմ հարաբերությունները եղել են նորմալ, քանի որ ընտրություններով արդար ընտրվել եմ, ոչ թե ընտրակաշառքներով, ժողովուրդն է ինձ ընտրել: Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/519892.html?fbclid=IwAR1qk9Wg7-3Y37bezZBR3aA79icgbU3x2twAXBl2fxXnriI1iSoJvA7ODDE]News.am[/url]-ը, այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրվել: «Երբ հեղափոխության ժամանակ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դիմաց, ասեց՝ միանո՞ւմ եք մեզ, ես իջա, ասացի, որ իհարկե, միանում եմ, ժողովուրդ ջան: Ասացի՝ Եթե չեք ուզում ինձ, ես կարող եմ հրաժարական տալ: Միաձայն պատասխանեցին՝ ուզում ենք քեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ աշխատել է օրենքներով Սահմանադրությամբ եւ ՏԻՄ օրենքով, իր մոտ կանոններ չեն փոխվել: Նա հավաստիացրեց, որ իշխանությունների կողմից չի եղել պաշտոնից հեռանալու հորդոր. «Մեզ ժողովուրդն է ընտրել, ժողողվուրդը կարող է ասել՝ հեռացիր կամ մնա»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վարդան Ղալումյանը պատասխանեց. «Կորոշեմ, ամեն ինչն էլ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/519892.html?fbclid=IwAR1qk9Wg7-3Y37bezZBR3aA79icgbU3x2twAXBl2fxXnriI1iSoJvA7ODDE]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր