16509 դիտում
12:25 26-12-2014
Նոր Տարվան ընդառաջ Սամվել Ալեքսանյանը պարտքով գումար է բաժանում
Արդեն մի քանի օր է, ինչ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եռուզեռ է: Ամանորյա տոներից բացի, պատճառն այն է, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել. տոներին ընդառաջ, այսպես ասած, պարտքով գումար են բաժանում: Դե, բնականաբար, մեր համաքաղաքացիներն էլ դրա կարիքը շատ ունեն, հատկապես այն դեպքում, երբ շատերը գալիք տարին հենց պարտքով են դիմավորելու:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, ներկայանալով որպես վարկառու, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից փորձեց ճշտել, թե ինչ պայմաններով են այդ վարկերը բաժանվում:
Այսպես, խոսքը վարկային գծի մասին է՝ տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով եւ 5 տարի մարման ժամկետով: Տրամադրվում է 50 հազարից մինչեւ մի քանի միլիոն դրամ՝ կախված նրանից, թե դիմողը վարկային ինչ պատմություն ունի: Անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների բոնուս քարտ: Իսկ գումարները վճարվում են «Ինեկոբանկ»-ի միջոցով: Բնականաբար, դիմողները վերցված գումարներով հիմնական առեւտուրը կատարում են «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից:
Հարկ է նկատել, որ այս վարկից օգտվողներն այնքան շատ են եղել, որ որոշ սուպերմարկետներում արդեն էլ հայտեր չեն ընդունում:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
11:07 28-08-2014
Նոր ուս.տարվան ընդառաջ կարգավորվում են քաղաքապետարանի դպրոցներում առկա կոմունալ բնույթի խնդիրները
3058 դիտում
23:04 26-08-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք
3251 դիտում
19:29 29-08-2016
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1396 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
949 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է