1981 դիտում
11:07 28-08-2014
Նոր ուս.տարվան ընդառաջ կարգավորվում են քաղաքապետարանի դպրոցներում առկա կոմունալ բնույթի խնդիրները
Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ:
Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաև էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաև լրացուցիչ աղբամաններ:
Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ-երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը:
Նմանատիպ նյութեր
16506 դիտում
12:25 26-12-2014
Նոր Տարվան ընդառաջ Սամվել Ալեքսանյանը պարտքով գումար է բաժանում
3055 դիտում
23:04 26-08-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք
3251 դիտում
19:29 29-08-2016
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը