211652_close_icon
views-count905 դիտում article-date 23:40 25-12-2014

Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզին 1000 եվրո է նվիրաբերվել

Նախատոնական այս օրերին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում Տավուշի մարզի կրթական հաստատություններում: Նախօրեին գեղեցիկ հանդես էին կազմակերպել նաև Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի աշխատակազմն ու սաները: Մանկապարտեզի երկարամյա ու վաստակաշատ բաժնի վարիչ Գրետա Աթաբեկյանի ղեկավարած կրթօջախն ավանդույթի համաձայն ամեն ինչ շատ ճաշակով ու խնամքով էր կատարել: Ամանորյա այդ հանդեսին երեխաներին հյուր էին գնացել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ողջույնի, շնորհավորանքի ու մաղթանքի խոսքերից բացի, երեխաները նաև նվերներ ստացան, իսկ հիմնադրամներից մեկը մանկապարտեզին որպես ամանորյա նվեր փոխանցեց 1000 եվրո: Երեխաներն էլ իրենց բովանդակալից ծրագրով հանդես եկան և հաճելի պահեր պարգևեցին ներկաներին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր