211652_close_icon
views-count725 դիտում article-date 18:51 25-12-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 24-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 9, շորթման` 1, յուրացման 3 և խարդախության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր