211652_close_icon

Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

views-count1552 դիտում article-date 17:51 24-12-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր