211652_close_icon
views-count7110 դիտում article-date 20:00 25-01-2017

Ժամը 19:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքը փակ է սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով: [/color] Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր