Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
[b]Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/b]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]