Տեղի կունենա «Ո´չ Թուրքիայում հանգստին» ակցիան
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում «Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Ո´չ Թուրքիայում հանգստին» ակցիան:
Միջոցառման ընթացքում մասնակիցները անցորդներին կոչ կանեն չմեկնել Թուրքիա՝ հանգստանալու նպատակով: Քաղաքացիներին նաև կառաջարկեն լուսանկարվել հատուկ պաստառի մոտ: