211652_close_icon
views-count1978 դիտում article-date 20:00 20-02-2021

«Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա բողոքի ակցիան տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18:00-ին. Պրահայի այգուց կմեկնարկի անհնազանդության երթ

«Հայրենիքի փրկության շարժումն» ազդարարում է պայքարի նոր մեկնարկի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Շարժումը:

Սկսվելու են բողոքի գործողություններ, անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր ողջ հանրապետությունում, և համառ պայքարի շնորհիվ ի վերջո ապիկար ու դավաճան իշխանությունը հեռանալու է։

Առաջիկա բողոքի գործողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։00-ին, Պրահայի այգուց, որտեղից կմեկնարկի անհնազանդության երթ։

Նմանատիպ նյութեր