211652_close_icon

Իսկ ինչո՞ւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան տեղի կունենա միայն երկու օր անց. ՀԱ

views-count1782 դիտում article-date 10:27 17-06-2015
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Եվ այսպես. այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես կհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ուշագրավ է, որ այդ առիթով «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան տեղի կունենա միայն երկու օր անց, հունիսի 19-ին։ Բայց դա, հավանաբար, այնքան էլ կարևոր չէ։ Գլխավորը՝ քաղաքացիական ակտիվիստներն արդեն զգացել են փողոցային քաղաքականության համը. վեհաշուք, թատերական, ակնառու։ Բարձրաձայն վանկարկելու հնարավորությունը, դեմքերը չգիտես ինչու սև թաշկինակների տակ թաքցնելը, գեղեցիկ ցուցապաստառներ տանելը, կենտրոնական փողոցները փակելը, թմբուկ զարկելը... » (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր