Ֆինլանդիայի կենդանաբանական այգում կորել են դեկտեմբերի սկզբին լույս աշխարհ եկած երկու քոթոթները: Այգու աշխատակիցների խոսքով՝ ձագերին նրանց մայրն է կերել՝ «Վեներա» անունով սպիտակ արջը:
Ենթադրում են, որ մայր արջն այդ քայլին դիմել է, քանի որ քոթոթները թույլ եւ հիվանդ են ծնվել:
Վեներայի նախորդ քոթոթը՝ Ռանցոն, Ֆինլանդիայում անազատության մեջ ծնված միակն արջն է, որին հաջողվել է ողջ մնալ: Նա նույնպես գտնվում է կենդանաբանական այգում: