11696 դիտում
12:40 31-10-2019
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: Տեղեկությունը [url=http://www.armtimes.com/hy/article/172820]«Հայկական ժամանակի»[/url] հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա եւ կերել նրանց:
«Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասաց նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:
Նա հերքեց տեղեկությունը, որ այգու պահակը սատկեցրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:
Ռ. Խաչատրյանը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չնշեց: Ասաց, որ կենդանաբանական այգին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
16:16 21-12-2014
Ֆինլանդիայի կենդանաբանական այգում սպիտակ արջը կերել է ձագերին
1900 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1987 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2038 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ